Ռայան Գիգզ. Պերիշիչի տրանսֆերից հետո Մխիթարյանը, Ռեշֆորդը եւ Մարտիալը պետք է ավելացնեն
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծիք է հայտնել, որ իտալական «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը մրցակցություն կստեղծի անգլիական ակումբում:
«Եթե Պերիշիչը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա Հենրիխ Մխիթարյանի, Մարկուս Ռեշֆորդի եւ Անտոնի Մարտիալի պես խաղացողները ստիպված կլինեն ավելացնել: Կլինի մրցակցություն:
Ինչ վերաբերում է Ռոմելու Լուկակուին, ապա նա միշտ լինելու է ճնշման տակ: Նա պետք է ուշադրությամբ լսի մարզիչներին: Եթե Ռոմելուն բաց թողնի իր շանսը, ապա նրա տեղը կարող է գալ մեկը, որը կօգտվի դրանից: «Մանչեսթեր Յունայթեդում» պետք է միշտ ապացուցես քո կայունությունը»,- Գիգզի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Իվան Պերիշիչի տեղափոխության հարցով, սակայն կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ: