«Բավարիան» ունի նոր ավագ
SportՄյունխենի «Բավարիայի» նոր ավագը դարձել է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, որը կփոխարինի կարիերան ավարտած Ֆիլիպ Լամին: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Համարը մեկը մնում է համար մեկ. դա Մանուել Նոյերն է: Նա մեծ հարգանք է վայելում թիմում եւ Ֆիլիպ Լամից կընդունի ավագի թեւկապը: Նոյերն ազգային թիմում մեծ առաջընթաց ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը նաեւ Գերմանիայի հավաքականի ավագն է: Նա 2011-ին Գելզենկիրխենի «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա»: