Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի տարածքային զարգացումը առանց տեղական դերակատարների ակտիվության արդյունավետ չի լինի

Economics

Հայաստանի տարածքային զարգացումը առանց տեղական դերակատարների ակտիվության արդյունավետ չի լինի։ Այս մասին «Ջանքերի համախմբում՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» տարածքային զարգացման համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ 

Նրա խոսքով` բարձրագույն, միջնակարգ և մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ պետք է կարողանան իրենց տարածքներում ռազմավարություն իրականացնողները դառնալ։ 

«Ամենամեծ հաջողությունը մեկ շաբաթ առաջ ենք արձանագրել, երբ կառավարությունը հաստատեց հանրապետության մարզերի 10 ռազմավարությունները: Այդ ռազմավարությունների հեղինակները համարվել են հենց մարզերում աշխատողները, գործընթացը գլխավորել են մարզպետարանները: Այսօր մեր 10 ռազմավարություններն իրենց գերակա ուղղություններով արդեն կառավարության ընդունած փաստաթուղթ են դարձել: 

Մենք արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ու զարգացման ընթացքը ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը, որը կնախանշի, թե ինչպես է տարածքային զարգացումը ՀՀ-ում ֆինանսավորվելու:

Մեզ հայտնի է, որ աշխարհը, Եվրոպան, որն անցել է այս ճանապարհը, գործածել է ֆինանսավորման երկու հիմնական ձև՝ բյուջեից առանձին ֆինանսական կառույցի առկայություն, որտեղ կուտակվում են բոլոր դոնոր և պետական միջոցները, որոնք ուղղվում են մարզեր՝ համապատասխան հիմնադրամներ կամ գործակալություններ, որոնք և իրականացնում են զարգացման ծրագրերը: Մենք առաջին փուլի համար արդեն կառավարությունում պարզել ենք, հստակեցրել ենք, որ մենք գնալու ենք միջանկյալ տարբերակով

ՀՀ-ում տարածքային զարգացման ֆինանսավորումը կատարվելու է հետևյալ կերպ՝ համապետական բյուջեի ներսում ոչ ուղղակիորեն առանձնացում է արվելու։ Պետք է տարածքային զարգացման ֆինանսավորման միջոցները համապատասխան նախարարությունները համաձայնեցնեն մարզերի, մարզպետների և համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ և դրանից հետո իրականացնեն իրենց ներդրումները մարզերում: 

Ռազմավարությունների և ֆինանսավորման, ֆինանսական կառույցի հիմնական սկզբունքներից մեկն է դառնալու մարզերին տրվող ֆինանսավորումը։ 
«Դրա ծավալը շատ մեծանալու է 2018 թվականից սկսած՝ 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական  զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որն էլ իր հերթին ապահովի աշխատատեղ և ավելացված արժեք։ Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով մենք առաջնորդվելու ենք:

Մարզային ռազմավարություններից հետո և ֆինանսական կառույցի գաղափարախոսության հաստատումից հետո մենք մինչև սեպտեմբեր սկսելու ենք գործառնական ծրագրերի քննարկումը։ Հնարավոր չէ այս ամբողջն իրականացնել, եթե տեղական դերակատարների ակտիվություն մենք չունենանք»,- ընդգծեց Լոքյանը: 

Նրա պնդմամբ՝ պետությունը շատ լուրջ է վերաբերում տարածքային զարգացմանը և համաչափության ապահովմանը: ՀՀ նախագահն կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել է և ֆիքսել Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը: 

«Մենք չենք ունենա բարեկեցիկ Հայաստան, եթե ունենանք Շիրակի մարզ, որտեղ մեկ շնչի ՀՆԱ-ն 802.000 դրամ է, այն դեպքում, երբ Լոռիում, Սյունիքում կամ Երևանում մեկ շնչի ՀՆԱ-ն կարող է գերազանցել 2.5 անգամ»,- ասաց Դավիթ Լոքյանը: 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced