ՉՄԳ. Արսենալը 11 մետրանոցներով հաղթել է Բավարիային
SportՇանհայում կայացել է Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի հերթական հանդիպումը Մյունխենի «Բավարիայի» և Լոնդոնի «Արսենալի» միջև:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: 9-րդ րոպեին մյունխենցիներից 11 մետրանոցը հաջող իրացրել է Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ալեքս Այուոբին պատասխան գնդակը խփել է ավելացված ժամանակի 4-րդ րոպեին՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Հետխաղյա 11 մետրանոցներով ավելի դիպուկ էին «զինագործները»՝ 3:2: