Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԻԻՀ միջև Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը
EconomicsԻԻՀ խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստում հավանության է արժանացել Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է «MEHR» լրատվական կայքը:
Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 203 պատգամավոր, որոնցից 145-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, և 3-ը ձեռնպահ:
Բացի այդ, ԻԻՀ խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանը նախօրեին «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է ԻԻՀ խորհրդարանում ընդունված մեկ այլ կարևոր՝ «Իրան-Հայաստան համագործակցության ռազմավարական օրինագծի» հաստատման մասին:
Խանլարյանի խոսքով՝ այդ օրինագիծն ընդունվել է ԻԻՀ խորհրդարանի ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Հայ պագամավորը նշում է, որ Իրանի համար այդ օրինագիծն ունի ոչ միայն Իրան-Հայաստան, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ առևտրաշրջանառության սերտացման նշանակություն: