Մարկո Վերատին հաստատել է, որ համագործակցելու է Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ
Sport24-ամյա ֆուտբոլիստը հաղորդել է, որ սկսել է համագործակցել Մինո Ռայոլայի հետ, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:
«Ցանկանում եմ հայտնել, որ իմ մարզական շահերը պաշտպանող միակ մարդն այսուհետև լինելու է Մինո Ռայոլան:
Շնորհակալություն պարոն Դոնատո Դի Կամպլիին հիանալի աշխատանքի համար, ցանկանում եմ հայտնել նրա հանդեպ ունեցած իմ մեծ հարգանքի մասին»,- ինստագրամյան իր էջում գրել է իտալացին: