Ուսեյն Բոլթն աշխարհի առաջնությունում հանդես կգա 2 մրցատարածություններում
Sport9-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթն աթլետիկայի աշխարհի 2017թ. առաջնությունում հանդես կգա միայն 100 մետրում ու 4х100 մ փոխանցումավազքում: Դա լինելու է 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակրի կարիերայի վերջին մրցումը, հայտնում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կայքը:
«Նպատակս Լոնդոնում հաղթելն է: Ցանկանում եմ կարիերաս ավարտել հաղթական նոտայով: Որոշել եմ, որ եկել է կարիերաս ավարտելու ժամանակը, քանի որ հասել եմ իմ առջեւ դրված բոլոր նպատակներին»,- ասել է ջամայկացի 30-ամյա արագավազորդը:
Աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 4-13-ը Լոնդոնում: Ուսեյն Բոլթը 100 մետր վազքի աշխարհի եռակի չեմպիոն է, իսկ 4х100 մ փոխանցումավազքում ոսկե մեդալ է նվաճել 4 անգամ: