Նավթի համաշխարհային գները նվազել են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.10 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0.08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.66 դոլարի։