Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Մինչ այս Կարապետյանը զբաղեցրել է Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) տնօրենի պաշտոնը:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից վերջերս ազատվել էր ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Խաչատրյանը և նշանակվել Շիրակի մարզպետ: