Զիդան. Մրցաշրջանը բարդ է լինելու «Ռեալի» համար
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է ԱՄՆ-ում ընթացող հավաքին եւ խոսել նոր մրցաշրջանի մասին:
«Հավաքի առաջին շաբաթը լավ անցավ, բողոքել չենք կարող: Մենք այստեղ ենք աշխատելու համար, եւ ֆուտբոլիստները լավ են կատարում իրենց պարտականությունները: Մրցաշրջանը բարդ է լինելու «Ռեալի» համար եւ կպահանջի մեծ ուժեր: Ինչ վերաբերում է ինձ, ապա օգտագործում եմ «Ռեալում» աշխատելու յուրաքանչյուր րոպեն: Իմ բախտը բերել է, որ գտնվում եմ այս ակումբում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Արքայական ակումբն առաջին ընկերական խաղը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: