«Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը
SportԵրևանի «Ալաշկերտը» խզել է թիմի հարձակվող Գևորգ Նռանյանի հետ պայմանագիրը,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտին» էր միացել նախորդ տարվա նոյեմբերին: Չեմպիոնի կազմում անցկացրել է 6 հանդիպում՝ խփելով 1 գոլ:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» խզել է նաև դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ պայմանագիրը: