Տիագո Ալկանտարան Չինաստանում լքել է «Բավարիայի» ճամբարը
SportՉինաստանում հավաք անցկացնող Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածքի պատճառով լքել է թիմի ճամբարը եւ վերադարձել Գերմանիա: Այդ մասին հայտնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
«Խաղացողի ու բժիշկների հետ որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե Տյագոն շարունակի անհատական ծրագրով մարզվել Գերմանիայում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Bild-ը:
26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիային» կմիանա այն ժամանակ, երբ թիմը կվերադառնա Չինաստանից: