Մոուրինյո. «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը շատ լավ մարզում էր
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակը:
«Սա շատ լավ մարզում էր, այն, ինչ մենք պատկերացնում էինք նախամրցաշրջանային պատրաստությունը ծրագրելիս: 2 խաղ MLS-ի թիմերի հետ, հետո 3 հանդիպում աշխարհի լավագույն ակումբների դեմ:
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթին» MLS-ի թիմերից ուժեղ է: Այս խաղում մեզանից պահանջվում էր ավելի շատ ինտենսիվություն, կենտրոնացվածություն եւ խաղի բարձր որակ: Սա լավ հանդիպում էր: Խաղացողները հոգնեցին, բայց ես գոհ եմ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Հյուսթոն քաղաքում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Հուլիսի 26-ին անգլիական ակումբի մրցակիցը կլինի «Բարսելոնան»: