Ալաշկերտ գյուղում սկեսուրը փայտով ծեծել է հարսին
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 54-ամյա բնակչուհին` Սոֆիա Գեղամի Խաչատրյանը, փայտով հարվածներ է հասցրել իր հարսի մարմնի տարբեր մասերին,- այս մասին հայտնում է ORER.am-ը:
2014-ի օգոստոսի 14-ին հարսի՝ Նուշիկ Սամվելի Աբրահամյանի և սկեսրոջ միջև կենցաղային հարցի շուրջ վեճ է ծագել, սակայն վիճաբանությունը լեզվակռվով չի ավարտվել: Սկեսուրը՝ Սոֆիա Խաչատրյանը, վիճաբանության ժամանակ փայտով հարվածներ է հասցրել իր հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Սոֆիա Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ: Նա նախկինում դատված չի եղել: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 31-ին: