Ռեալը կարող է խնդրել տեղափոխել Բարսելոնայի հետ մրցաշրջանի 1-ին հանդիպումը Պրիմերայում
SportԻսպանիայում կայացել է Պրիմերայի 2017/18 մրցաշրջանի խաղերի վիճակահանությունը:
Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև առաջին «կլասիկոն» պետք է կայանա դեկտեմբերի 20-ին` ազգային առաջնության 17-րդ տուրի շրջանակում:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «Արքայական ակումբը» կարող է խնդրել տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք խաղն ու այն անցկացնել դեկտեմբերի 21-ին:
Բանն այն է, որ այդ խաղը պետք է տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնության` Աբու-Դաբիում կայանալիք եզրափակիչ խաղից ընդամենը 3 օր անց: Եվ «Ռեալում» չեն բացառում, որ թիմը կարող է մասնակցել այդ մրցաշարի եզրափակչին:
Առաջնության երկրորդ շրջանի հանդիպումն այս թիմերի միջև կանցկացվի 2018 թվականի մայիսի 6-ին: