500 ֆունտ՝ Ռունիին գրկելու համար
Sport«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին սեպտեմբերին կմասնակցի բարեգործական ակցիայի, հաղորդում է ESPN-ը:
Միջոցառման ընթացքում բոլոր ցանկացողները կարող են գրկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագին, սակայն դրա համար պետք է վճարեն 500 ֆունտ ստերլինգ: Նրանք հնարավորություն կունենան նաեւ լուսանկարվել ֆուտբոլիստի հետ եւ սեղմել նրա ձեռքը:
Հիշեցնենք, որ Ռունին այս ամռանն էր «Էվերտոն» վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում անցկացրեց 13 տարի եւ դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Նա նաեւ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: