Դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՔԾ աշխատակիցների կատարած չարաշահումների վերաբերյալ
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամ բ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: