Անտոնիո Կոնտե. Ինձ համար Դիեգո Կոստայի հարցը փակված է
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի իրավիճակի մասին:
«Չեմ ցանկանում խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ հետ չեն հավաքների ժամանակ:
Միակ բանը, որը կարող եմ ասել՝ Դիեգոյի հետ կապված իրավիճակը պարզ էր դեռ հունվարին, ինչպես ակումբի, այնպես նրա համար: Անձամբ ինձ համար այդ հարցը փակված է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան «Չելսիի» հետ չի մեկնել հավաքի: Հավանական է, որ նա կվերադառնա Մադրիդի «Աթլետիկո»: