Աթլետիկոն նույնպես գումար կվաստակի Ալվարո Մորատայի տրանսֆերից
SportԻսպանական «Խետաֆեն» և «Աթլետիկոն» փոխհատուցում կստանան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերից Լոնդոնի «Չելսի»:
Անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 80 մլն եվրո: ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ խաղացողին մեծացրած ակումբները կարող են գործարքից ստանալ 0.25 տոկոսից սկսած ամեն տարվա համար:
Այսպիսով, «Աթլետիկոն» կվաստակի 800 հազար եվրո, իսկ «Խետաֆեն»՝ 200 հազար:
Հիշեցնենք, որ Մորատան կդառնա պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը: