Հեռանում եմ տնից. Ալվարո Մորատայի նամակը Ռեալի երկրպագուներին
SportԻսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան 5 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ:
24-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի նամակ է գրել Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին:
«Այսօր յուրահատուկ օր է: Շատ բան եմ ցանկանում ասել հիմա, բազմաթիվ զգացմունքներ և հիշողություններ են մտքումս: Այսօր «Ռեալի» հետ երկրորդ հրաժեշտիս օրն է, այսօր կարիերայիս նոր փուլի մեկնարկն է:
Վստահ եմ, որ ոմանք չեն հասկանա որոշումս, մյուսները չեն ընդունի այն, սակայն արդյունքում այն կայացվել է: Որոշում, որը կայացնելու համար շատ եմ մտածել: Հեռանում եմ տնից, որովհետև այդպես էի ինձ զգում «Ռեալում»:
Մաքուր խղճով եմ հեռանում, որ ամեն ինչ արել եմ յուրաքանչյուր մարզման, ամեն խաղային րոպեի ընթացքում, որը հաջողվել է ինձ ստանալ: Հանգիստ եմ, որովհետև կարևոր դեր եմ ունեցել զարմանալի տարում, որի ժամանակ չորս տիտղոս ենք նվաճել: Տարի, որը չեն մոռանա ոչ դուք, ոչ էլ ես»,- թվիթերյան իր էջում գրել է Մորատան: