Աբրամովիչը հավանություն է տվել Մատիչի տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդ»
SportԼոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը համաձայնել է բաց թողնել թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին «Մանչեսթեր Յունայթեդ»: Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողի համար Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph-ը: Մատիչի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի մարզիչը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հեռացել են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին: