Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրաժարվել է իրենից 30 տարի մեծ կնոջ հետ անկողին մտնել, ապա սպանել է՝ թաղելով գլուխը դեպի Արարատ, իսկ ոտքերը՝ Արագած լեռան կողմը

Pastinfo.am-ն գրում է.

Մարոկկոյի թագավորության  բնակչուհու սպանության համար 50-ամյա Գևորգ Խաչատրյանը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գևորգ Խաչատրյանը պատիժը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկությունում և նրա պատժի կրման սկիզբը է հաշվել փաստացի արգելանքի վերցնելու, ձերբակալելու պահից` 2012 թվականի մարտի 23-ից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարոկկոյի թագավորության բնակչուհին տարիներ շարունակ կորած է համարվել և քանի որ այդ ընթացքում նրա դին չէր հաջողվել գտնել, գործի քննությունը կասեցվել էր, սակայն 2015թ. ապրիլին Արմավիրի քննչական մարմնին հաջողվել է բացահայտել դեպքը. սպանության մեջ մեղադրվող տղամարդը հայտնել էր, թե որտեղ է թաքցրել կնոջ դին:

Ըստ մեղադրանքի՝  Գևորգ Խաչատրյանը շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հալեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ  2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ- Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել է  ՀՀ,  որտեղ սպանել է Մոնիկ Հարլեյին, հափշտակել բանկային քարտերը և 19.01.2012թ. վերադարձել Մարոկկո:

Բացի այդ, Գևորգ Խաչատրյանը՝ բնակվելով Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեյի առանձնատանը, փորձել է վերջինիս ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից՝ խարդախություն կատարելու մեղադրանքով:

Գևորգ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն:

Այսպիսով,  2011թ. դեկտեմբերի 12-ին, Խաչատրյանը  և  Մոնիկ Հարլեն Հայաստանի Հանրապետություն են վերադառնում և բնակվում են Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի  տներից մեկում, մի քանի օր համատեղ բնակվելուց հետո մի երեկո Խաչատրյանը և Մ. Հալեի հետ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ` շամպայն և կոնյակ։

Եվ Խաչատրյանը թվով 3 հոգեմետ դեղահաբեր մանրացրել է, ապա լցրել է շամպայնով լցված գավաթի մեջ և հյուրասիրել է 1937թ. ծնված Հարլեյին: Այդ ամենից հետո  հետևողական է եղել, որպեսզի Մ.Հարլեյն ամբողջությամբ ըմպի դեղահաբերով լցված շամպայնը։

Հոգեմետ դեղահաբերով լցված շամպայնը խմելու հետո տարեց կինը մահանում է, իսկ Գևորգը Հարլեյի սպանության կատարումից հետո, իրենց տանը բնակվելու` Մ.Հարլեյի մասին վկայող հետքերը թաքցնելու նպատակով, տան խորդանոցից վերցրել է հողագործական գործիքները և տան հետնամասում գտնվող հողատարածքում առկա եղևնիների տակ նախկինում փորված փոսը էլ ավելի է մեծացրել է, որից հետո Հարլեյի դիակը թաղել է այդ փոսի մեջ:

Իսկ առավոտյան, երբ Գևորգի եղբայրը հարցրել է, թե որտեղ է  Հարլեյը, Գևորգը պատասխանել է, որ  գիշերը վիճել են և նրան տարել է հյուրանոց։

Դեպքի հաջորդ օրը Գևորգը Հարլեյի մասին վկայող հետքերը թաքցնելու նպատակով` վերջինիս հագուստները, կոշիկները, անձնագիրը և նրա անվամբ մեկ հատ «Էքսպրես» տեսակի քարտը ոչնչացրել է ու նետել է քրեական գործով չպարզված վայրերում։

Այս ամենից որոշ ժամանակ անց՝  գործով չպարզված օրը, Գևորգը զանգահարել է  փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը և  հայտնել, որ ՀՀ է ու ցանկանում է այցելել նրան` երեխաներին տեսակցելու նպատակով։

Մինչև 2012թ. հունվարի 19-ը Գևորգը բնակվել է կնոջ տանը  և Հարլեյի սպանության մասին  որևէ մեկին չի տեղեկացրել, իսկ եղբորը հայտնել է, թե նա արդեն մեկնել է Հայաստանից:

Եվ հենց 2012թ. հունվարի 19-ին  նախապես պլանավորած հանցավոր մտադրությունը վերջնական ավարտին հասցնելու նպատակով Գևորգը ՀՀ-ից մեկնում է դեպի Մարոկկոյի Թագավորություն, իսկ 2012թ. հունվարի 26-ին Գևորգի ցուցումով  փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող տունը գրավադրել է Գևորգի եղբոր անվամբ, ստացված գումարի մի մասը վճարել են Գևորգի ընտանիքի կուտակած պարտքերը, և Գևորգի հրավերով կինը  գումարի մնացած 9.000 ԱՄՆ դոլարը իր հետ վերցնելով, 2ւ անչափահաս երեխաների հետ մեկնել է Կասաբլանկա, որտեղից էլ Գևորգի ուղեկցությամբ տեղափոխվել են Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաք և բնակվել են Մոնիկ Հարլեյին պատկանող բնակարանում։

Սակայն 2012թ. մարտի 23-ին Գևորգը «իր զոհի»  բնակարանում ՝ ձերբակալվել է Մարոկկոյի Թագավորության ոստիկանության կողմից` համակարգչի և ինտերնետի միջոցով Մոնիկ Հարլեյի բոլոր ֆինանսական ակտիվների փոխանցման փորձ կատարելու ժամանակ, դատապարտվել է և պատիժը կրել Մարոկկոյի Սալայի տարածքային քաղաքացիական բանտում։

2012 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Գևորգ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մարոկկոյի Թագավորության Արդարադատության և Ազատության նախարարության 2014թ. դեկտեմբերի 30-ին  Գևորգն արտահանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։

Իսկ հայաստանում հարուցված քրեական գործի վարույթը վերսկսվելուց հետո Գևորգը հայտնել է, որ Մոնիկ Հարլեյի դիակը թաղել է իրենց` Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի Օրբելի 7 տան բակում:

Գևորգը նաև հայտնել է, որ  2008 թվականին Մարոկկոյի Թագավորությունում ծանոթացել է Մոնիկ Հարլեյի հետ, ով իրենից 30 տարով մեծ է եղել և Մարոկկոյում զբաղվել է տների առք ու վաճառքով, ինչպես նաև ունեցել է պատկառելի ֆինանսական կարողություն։

Մոնիկա Հարլեյին և վերջինիս հետ շփման ընթացքում, վերջինիս մոտ իր նկատմամբ համակրանք է առաջացել։ Մ.Հարլեյն առաջարկել է իրեն գործունեություն ծավալել, իսկ երբ Մ.Հարլեյը գործնական նպատակներով բացակայել է Մարաքեշ քաղաքից, ինքը վերջինիս համաձայնությամբ բնակվել է նրա` Մարաքեշ պլազա  B6 A5 հասցեի բնակարանում։

Գևորգը նաև տեղյակ է եղել այն մասին, որ Հարլեյը զբաղվել է առևտրով, տների առք ու վաճառքով, իր հարաբերությունները Հարլեյի հետ շատ լավ են եղել, բայց Հարլեյը ցանկություն ուներ իր հետ սեռական կյանքով ապրել, իսկ ինքը չի ցանկացել և ասել է, որ մնան որպես ընկերներ։

Անգամ` առաջարկ է ստացել Մ.Հարլեյից` իր հետ ամուսնանալու, սակայն մերժել է։

Իսկ երբ 2011 թվականին որոշել է վերադառնալ Հայաստան, Հարլեյը ևս ցանկություն է հայտնել իր հետ գալու Հայաստան և ըստ Գևորգի ցուցմունքի՝ ինքը իր միջոցներով՝ 2.000 ԱՄՆ դոլարով, գնել է ինքնաթիռի 2 ուղևորատոմս և եկել են Հայաստան:

Գևորգը դեպքի կոնկրետ օրը չի հիշել, սակայն հայտնել է, որ երբ եղբայրը` ընդունելով իր հոգեմետ դեղահաբերը բարձրացել է տան երկրորդ հարկ` ննջասենյակ,  ինքը Հարլեյի հետ մնացել են տան առաջին հարկում գտնվող խոհանոցում, որտեղ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ` շամպայն և կոնյակ։

Չեն հարբել, սակայն գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, որից հետո ըստ Գևորգի ցուցմունքի՝ Հարլեյը  խախտել է իրենց պայմանը և սկսել է սիրահետել իրեն, ինքը պահանջել է հանգիստ թողնել, սակայն վերջինս հանել է վերնազգեստը, մնացել անթև մայկայով, ցուցադրել մարմնի վերին հատվածի բարեմասնությունները, սկսել է շոյել գլուխը։

 Քանի որ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն չի ունեցել, առաջարկել է կրկին խմել շամպայն։ Այնուհետև, Մ.Հարլեյին սպանելու և նրանից մեկընդմիշտ ազատվելու նպատակով, գնացել է խոհանոց, պահարանի դարակի միջից վերցրել է եղբորը պատկանող հոգեմետ դեղահաբերից և մանրացնելով,  լցրել է շամպայնով լի բաժակի մեջ, ապա հյուրասիրելով Հարլեյին առաջարկել է խմել իրենց կենացը, ու նստելով նրա կողքը` հետևել է, որ մինչև վերջ խմի բաժակի պարունակությունը:

Իսկ երբ Հարլեյն ամբողջությամբ խմել է դեղահաբերով լցված բաժակը, առաջարկել է խմել կոնյակ, վերջինս չի մերժել, սակայն  չհասցնելով խմել կոնյակով լի բաժակը, թուլացել և ընկել է խոհանոցի թախտին։

Գևորգը կարծել է, թե դեղորայքի ազդեցության տակ Հարլեյը  քնել է, սակայն մոտ 5 րոպե անց սկսել է խռխռացնել, բերանը բացել-փակել, աչքերի բիբերն էլ շրջվել են, ինքը ջուր է բերել լցրել դեմքին` փորձելով օգնել, սակայն զգացել և հասկացել է, որ մահացել է։

Շփոթվել է և որոշել է փոս փորել և դիակը թաղել, իրենց տան հետնամասի հողամասում` եղևնիների մոտակայքում, փոս է փորել  Հարլեյի դին պառկացրել է փոսի մեջ՝  մեջքի վրա, գլուխը` դեպի Արարատ լեռան կողմը, իսկ ոտքերը` դեպքի Արագած լեռան կողմը, դրանից հետո հող և տեղում լցված շինարարական քարերի կտորներ լցնելով` ծածկել է դիակը։

Մոնիկ Հարլեյին սպանել է` դեղահաբեր խմեցնելով նրա սիրահետումներից վերջնականապես ազատվելու նպատակով և ոչ մի շահադիտական նպատակներ չի ունեցել։ Իսկ ինչ վերաբերվում է դատաբժշկական եզրակացությամբ Մոնիկ Հարլեյի դիակի վրա հայտնաբերված վնասվածքներին, ապա հայտնել է, որ ինքը կամ որևէ մեկը Հարլեյի նկատմամբ  բռնություն չի գործադրվել, ուստի չի կարող ասել, թե դրանք որտեղից են առաջացել։

Քրեական գործի դատական քննությամբ, ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչեց, հայտնեց, որ դեպքը եղել է` ընդունում է, ինքը ցույց է տվել վայրը։ Իր պատիժը կկրի, ավելին չի արել, չի բերել Հարլեյին Հայաստան` որ սպանի, այլ բերել է գործ սկսելու, հիմնելու համար։ Հարլեյին քնեցնելու նպատակով է նրան դեղահաբերով խմիչք տվել` որպեսզի սեռական հարաբերություն չունենա նրա հետ, տվել է եղբոր դեղերը` մինչև լույսը բացվի։ Ինքը մեղավոր է` մեղք է գործել, չի ցանկացել նրա մահը, բայց... ։

Միևնույն ժամանակ նա նաև հայտնել է, որ սրտանց` մեղավոր չի ճանաչում, միակ մեղավորությունն այն է, որ ոստիկանություն չի հայտնել, բժիշկ կանչել։

Գևորգը հայտնել է նաև, որ դեպքի օրը` երեկոյան, կոնյակ են  խմել, իսկ եղբայրն էլ իր դեղերն է խմել ու գնացել քնելու։

«Հարլեյի մոտ, ցանկություն է առաջացել, վերնաշապիկը վրայից հանել է, ղզղնած հավը ոն՞ց է լինում, տասնութ տարեկանի նման կրքոտ ուզել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ», սակայն նաև նշել է, որ  նախկինում ինքը սեռական հարաբերություն չի ունեցել  Հարլեյի հետ, «ֆրանսուհիներն այդպիսին են, հենց մի անգամ ունենում ես, արդեն իրենց ուզածով է լինում, դառնում ես գերի ։ Իր մոտ զզվանք է եղել` կաշի, ոսկոր, տհաճություն և զզվանք»:

Գևորգը Հարլեյի սպանությունը պատահականության արդյունք է համարել և հավելել է, որ  մտքով չի անցել սպանել և ունեցվածքին տիրանալ և որ սպանված կինը ինչ ուներ, իրեն էր տալու, ոչ ոք չուներ, ինքը նրա վստահելի մարդն է եղել։

Եվ, որ հրաժարվել է ամեն ինչից, միայն նրա հետ անկողին չկիսի, նրա անբնական կամքը չկատարի, արել է, թաղել, հողը լցրել վրան։ Հինգ տարի տանջվում է, հողը լցնելով` իր խղճի վրա էր լցնում։

Ամբաստանյալը խնդրում է պատժել իրեն իր արածի համար, խնդրել է ներողամիտ լինել, հարգում և սիրում է բոլորին, շնորհակալ է բոլորից, Աստծուց է շնորհակալ։

 Նշենք նաև, որ ըստ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության  եզրակացության, Գևորգ Խաչատրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում։ Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները։

Ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ փորձաքննության ենթարկվելու պահին նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։

Սպանված կնոջ՝ Մոնիկա Հարլեյի մարմնի մասերը, որոնք պահվում են ՀՀ Առողջապահության նախարարության գիտագործական կենտրոնի Վաղաշապատի բաժանմունքում` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կհանձնվի Հայաստանում Ֆրանսիայի իրավասու մարմիններին`  հուղարկավորումը կազմակերպելու նպատակով։

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead