Ստալը հաղթել է Չեռնոմորեցին. Մալաքյան եղբայրները մասնակցել են խաղին
SportՈւկրաինայի առաջնության երկրորդ տուրում Կամենսկու «Ստալը» հյուրընկալվել է «Չեռնոմորեցի» կողմից և հաղթանակ տարել:
Օդեսայում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 1:0 հաշվով է առավելության հասել մրցակցի նկատմամբ:
Նշենք` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը «Ստալի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը` խաղի 81-րդ րոպեին զգուշացվելով դեղին քարտով: Ամբողջական հանդիպում է անցկացրել նաև երիտասարդ հայ պաշտպան Արթուր Դանիելյանը, որը ևս դեղին քարտ է ստացել:
Իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը «Ստալի» մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 88-րդ րոպեին:
Նշենք` ուկրաինական Պրեմիեր-լիգայի երկու տուրերից հետո «Ստալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: