Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Աուգսբուրգի հետ խաղում
SportԳերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբն ընկերական խաղում ուժերը չափել է «Աուգսբուրգի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը:
Նշենք ` Ադամյանը փոխարինվել է հանդիպման 53-րդ րոպեին:
Հիշեցնենք` 24-ամյա հայ ֆուտբոլիստը հունիսի սկզբին համալրեց «Յան Ռեգեսբուրգի» կազմը` 2 տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ:
Հայտնի է, որ հաջորդ մրցաշրջանից թիմը հանդես կգա գերմանական երկրորդ Բունդեսլիգայում: