Մնջախաղի միջազգային փառատոնն իր մեկնարկով նոր շունչ հաղորդեց Ծաղկաձորին
CultureԱշխարհի տարբեր ծագերից Ծաղկաձոր ժամանած մնջախաղացները յուրահատուկ, անգամ անսպասելի թեմատիկ մանրապատումներով բացեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում, որին հաջորդեց գունառատ ու պայծառ հրավառությունը:
«Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում, անցկացվում է մնջախաղի միջազգային փառատոնը: Այս փառատոնը փորձում է իրականացնել Լեոնիդ Ենգիբարյանի երազանքը: Նա ասում էր. «Ես գրպաահատ եմ, գրպանահատների արքան եմ, ես հարուստ և երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ ոչ ոք իր գրպանում սիրտը չի պահում»:
Փառատոնի նպատակը նաև մասնակիցների սրտերը Ծակաձորում պահելն է: Բարի մեկնարկ եմ մաղթում այս գեղեցիկ միջոցառմանը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Կարճ, սակայն տպավորիչ համարներ ներկայացրեցին Միր Լոկմանը, Ջոն Ջեյքոբսը, Արցախ-Գերմանիա նախագիծը, ԵԹԿՊԻ ուսանողուհի Լիլի Հակոբյանը, իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը, Կատերինա Վարլակովան և այլք:
Արցախ-Գերմանիա նախագծի ներկայացուցիչ Արթուրը, որը հատված ցուցադրեց Դոն Կիխոտը բեմադրությունից, ասաց, որ հաճելի է լինել Ծաղկաձորում ու ներկայացնել իրեն հարազատ հերոսին՝ Դոն Կիխոտին, ում հետ ինքը բազմաթիվ նմանություններ ունի:
Փառատոնի պրոդյուսեր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Լեոնիդ Ենգիբարյանի ոսկե մեդալ նվիրեց մնջախաղի վարպետ Յուրի Կոստանյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Տիգրան Ներսիսյանին ու Նելլի Խերանյանին՝ 50-ամյակների կապակցությամբ:
Հանդիսատեսի շարքում կային տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնք մեծ հրճվանքով էին հետևում բոլոր համարներին:
Մնջախաղի միջազգային փառատոնն ա