Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց
CultureԱրդեն երկրորդ անգամ Հարավային Աֆրիկայից Հայաստան ժամանած ինքնատիպ մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացրեց, որին մասնակցեցին «Ժիվոսվետ» մնջախաղի մանկապատանեկան թատրոնի անդամները:
«Իսկապես շատ հավանեցի այս դասը, քանի որ նոր շարժումներ ու հնարքներ սովորելու հնարավորություն ունեցա: Երկրորդ անգամ եմ Ծաղկաձորում ու շատ սիրում եմ քաղաքն ու այս փառատոնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Ժիվոսվետ»-ի անդամ Արտեմին:
Ջոն Ջեյքոբսն ասաց, որ ցանկանում է իր հմտությունները փոխանցել երիտասարդ մնջախաղացներին ու մեծ բավականություն է ստանում դրանից:
«Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս անգամ ավելի երկար ժամանակ եմ անցկացնելու Հայաստանում ու շեշտեմ, որ պատմություն եմ գրում 1899 թվականին իմ երկրում իրականացված ցեղասպանության մասին: Երբ իմացա, որ նման սարսափելի իրողություն է պատահել նաև հայերի հետ, ավելի մոտ զգացի ինձ ձեզ ու այլ տեսանկյունից սկսեցի նայել մարդկանց: Եթե սկզբում ասում էի, որ գեղեցիկ երկիր է, ապա հիմա կարծում եմ, որ մարդիկ են գեղեցիկ, որ կարողանում են պահպանել այս դրախտային երկիրը, մշակույթն ու ավանդույթները»,-ընդգծեց Ջոնը:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ Ջոն Ջեյքոսի նման վարպետների դասերը պարզապես անհրաժեշտ են: «Նա բացարձակ չէր խոսում ու ամեն բան ժեստերով էր ցույց տալիս՝ և՛ գոհունակությունը, և՛ դժգոհությունը, ու դասն ակամայից վերածվեց մի ամբողջական ցուցադրության»,-եզրափակեց նա:
Մնջախաղի միջազգային փառատոնն ա