Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամառային դպրոցն ավարտողներն ավելի լավ կճանաչեն Կոմիտասին ու նրա արվեստը

Culture

«Կոմիտասը և հայ երաժշտությունը» խորագրով ամառային դպրոցի նպատակներից է հանրությանը Կոմիտասին հանրամատչելի, ճանաչելի դարձնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին՝ ամառային դպրոցի բացմանն այս մասին ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, ինչպես նաև ամառային դպրոցը նախաձեռնող Մհեր Նավոյանը: «Վստահ եմ, որ բոլոր ներկաներին Կոմիտասն իր մեծությամբ ու խորությամբ ավելի ճանաչելի կդառնա: Մեր մյուս խնդիրն է, որ մասնագետները, որոնք հանրության մտավոր սերուցքն են՝ անկախ իրենց ոլորտային պատկանելությունից, կրեն այն մտահոգությունները, այն խնդիրների պատասխանատվությունը, որ նեղ մասնագետը կրում է իր ամենօրյա աշխատանքում: Այսինքն՝ եթե ազգային երաժշտության հարցերը դիտարկում ենք ինքնության հարցերի շրջանակում, ապա այն պետք է լինի ոչ միայն երաժշտագետի, այլ հանրության ուսին»,-ասաց Նավոյանը:

«Այս մտահղացումը եղել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտինը: Աշխատել ենք կազմակերպել այնպիսի դասընթաց, որը կհետաքրքրի թե մասնագետներին՝ երաժշտագետներին, թե ոչ մասնագետներին: Կարծում ենք, որ սրանով կնպաստենք նաև միջգիտաճյուղային համակարգի զարգացմանը: Մասնակիցների ընտրությունը կատարվել է՝ ըստ իրենց ուղարկած մոտիվացիոն նամակի: Այժմ ունենք 50 մասնակից, թեև շատերին մերժել ենք: Մասնակիցներ ունենք նաև Ջավախքից, Ռուսաստանից, եկել են նաև ուսանողներ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայից, որոնք միջնադարագետներ են և նպատակ ունեն ուսումնասիրելու հայ երաժշտությունը: Հետաքրքրվել են նաև Ռումինիայից, սակայն տեխնիկական պատճառով այս տարի չեն դիմել»,-ասաց  թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ու հավելեց, որ Կոմիտասի գործունեության տարբեր ոլորտներն ընդգրկել են ամառային դպրոցի՝ որպես առանձին առարկաներ: Աշխատել են ընդգրկել բոլոր ուղղությունները՝ մասնավորապես ֆոլկլորային, հոգևոր երաժշտությունը:

Ծրագրին դիմել են նաև բժիշկներ, իրավաբաններ, որը, ինչպես Տաթևիկ Շախկուլյանն է ասում՝ զարմանալի է եղել, սակայն ընդունել են, քանի որ մոտիվացիոն նամակները համոզիչ են եղել:

Ծրագրի մասնակից Վարդգես Մովսիսյանը մասնագիտությամբ բժիշկ է: Նրա խոսքով՝ երաժշտությունը թեթևացնում է աշխատանքը, երբեմն նույնիսկ ընդմիջումներին են երգում Կոմիտաս: Ծրագրին մասնակցելու հիմնական նպատակն է Կոմիտասի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալը: «Դպրոցական դասագրքերով ընդամենը սովորել ենք, որ Կոմիտասը ծնվել էր 1869 թվականին կոշկակարի ընտանիքում, ով շատ էր սիրում երգել: Իմ տեղեկություններն այդքան էին նրա մասին, և նրա մասին ավելին իմանալու ցանկությունս ստիպեց գրանցվել և մի փոքր կտրվել բժշկական առօրյայից»,-ասաց նա:

Ծրագրով նախատեսված են հայ երաժշտության պատմություն, հայ միջնադարյան երաժշտություն, հայ երաժշտական ֆոլկլոր, Կոմիտաս բաժինները: Դասավանդելու են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Մհեր Նավոյանը, Աննա Արևշատյանը, Մարիաննա Տիգրանյանը, Լուսինե Սահակյանը: Ամառային դպրոցը կտևի մեկ շաբաթ՝ հուլիսի 24-30-ը: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայական:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts