Սեպտեմբերին Նեյմարը կդառնա Իսպանիայի քաղաքացի
Sport«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը շուտով Իսպանիայի քաղաքացիություն կստանա, հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիսը սկսել է համապատախան գործընթացը դեռ մեկուկես տարի առաջ և սեպտեմբերին գործն ավարտին կհասցվի:
Իսպանիայի օրենսդրության համաձայն, մարդը, որը երկրում 2,5 տարի ապրում է, կարող է հավակնել երկքաղաքացիության: Անձամբ Նեյմարը «Սանթոսից» կատալոնական ակումբ է տեղափոխվել 2013 թվականի ամառը:
Հիշեցնենք` Նեյմարի ապագան «Բարսելոնայում» դեռևս անհայտ է մնում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը, որը նրան ֆինանսական տեսանկյունից շատ գրավիչ առաջարկ է արել: