Գյումրիում իշխանափոխության տրամադրություններ չկան. Շիրակի մարզպետ
Գյումրիում այս պահին իշխանափոխության տրամադրություն չկա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ Շիրակում կան սոցիալական խնդիրներ, աղքատություն, աշխատատեղերի սակավություն և այլն: «Բայց եկեք մի քիչ օբյեկտիվ նայենք. աշխատատեղերի ստեղծման հարցում իշխանությունների դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորի վրա է, մասնավորը պետք է անի»,- ընդգծեց նա
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Գյումրիում մեծ է սոցիալական լարվածությունը, արտագաղթն աճում է, բայց ինքը մտավախություն չունի, որ մարդիկ իշխանափոխություն են ցանկանում: