Աշխարհի ամենաթանկ պաշտպանը. «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Մոնակոյի» ֆուտբոլիստին
Sport«Մանչեսթեր Սիթին» դարձյալ իրարանցում առաջացրեց տրանսֆերային շուկայում:
Անգլիական ակումբը ձեռք է բերել «Մոնակոյի» պաշտպան Բենջամեն Մենդիին,- հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Բրիտանական մամուլը նշում է, որ 23-ամյա ֆրանցիացու տրանսֆերի համար վճարվել է 57.5 միլիոն եվրո: Այսպիսով, Մենդին պատմության ամենաթանկարժեք պաշտպանն է:
Հիշեցնենք, որ 56 միլիոն եվրոյով «Սիթին» ձեռք էր բերել «Տոտենհեմի» պաշտպան Քաել Ուոքերին: