«Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը
SportԿարճատև դադարից հետո «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները` նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ալաշկերտ» ստադիոնում կայացած մարզմանը չմասնակցեցին սերբ պաշտպաններ Միլիան Յաբլանը և Մլադեն Զելկովիչը, որոնք բուժզննում էին անցնում: Յաբլանը շարունակում է վերականգնվել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում ստացած մկանային վնասվածքից և շուտով շարք կվերադառնա:
Փոխարենը մարզմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:
Առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին»: