Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ
SportՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում:
Ինչպես տեղեկացնում է «Cadena Ser» ռադիոընկերությունը, կողմերը համաձայնության են եկել և շուտով պայմանագիր կկնքեն, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:
Հիշեցնենք, որ Սիմեոնեի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
Հավելենք, որ արգենտինացին «Աթլետիկոն» գլխավորել էր 2011 թվականին: