Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ
CultureԵզրափակվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում: Ելույթներով հանդես եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդես եկավ «Անքնություն» ներկայացմամբ:
«Հիանալի է, որ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենում ծանոթանալու թատերական աշխարհին, տեսնելու գեղեցիկը: Շեշտեմ, որ փառատոնի շնորհիվ Երևանի մնջախաղի պետական թատրոնի սիրահարների քանակը զգալիորեն ավելացել է: Հուսամ՝ հռչակավոր Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնը գեղեցիկ, բարի, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակությանը»,- նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:
Նա հավելեց, որ այս տարի փառատոնին մասնակցել են 13 մնջախաղացներ և խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ:
Փառատոնի գլխավոր ինֆորմացիոն գործընկեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա:
«Տարեցտարի փառատոնն ավելի ընդգրկուն է դառնում, հարստացնում իր խաղացանկը: «Արմենպրես»-ը մեծ բավականությամբ և պատասխանատվությամբ է աջակցում այս գեղեցիկ միջոցառմանը»,-ասաց Անանյանը և հավելեց, որ անցյալ տարի շատ է հավանել Հարավային Աֆրիկայից ժամանած մնջախաղաց Ջոն Ջեյքոբսի ներկայացումը, որը պատմում էր մարդու էվոլյուցիայի մասին:
«Gats in the Coats» խմբի անդամները նշեցին, որ երջանիկ են մասնակցել փառատոնին, քանի որ հանդիսատեսը շատ ջերմ է: «Այս համարը պատրաստել ենք մեկ և կես տարի առաջ: Ցանկացանք աբսուրդ իրավիճակներ ներկայացնել, որովհետև մնջախաղը հիանալի միջոց է ամենազանազան կերպարները կերտելու և ամենաանհավանական իրավիճակները ցուցադրելու համար: Համատեղել ենք մնջախաղի բոլոր ժաներերը. Ներկայացնում ենք և՛ ժամանակակիցը, և՛ հավատարիմ մնում Մարսել Մարսոյի դասական դպրոցին»,-եզրափակեցին նրանք:
Բոլոր մասնակիցներին ոսկե մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և կոնյակներ հանձնվեցին: Փառատոնի կայացմանն աջակցելու համար Լեոնիդ Ենգբարյան պատվո ոսկե մեդալ տրվեց նաև «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:
Մնջախաղի միջազգային փառատոնն ա