38-ամյա կնոջը 20 տարվա ազատազրկում է սպառնում անչափահասների հետ ավտոմեքենայում սեքսի համար
SocietyPastinfo.am-ն գրում է.
Ինչպես գրում է «life.ru»-ն` կինը անչափահասների հետ ունեցել է ինչպես ավանդական սեռական հարաբերություն, այնպես էլ՝ օրալ:
Անչափահասները եղել են 14-15 տարեկան և ըստ աղբյուրի՝ կինն, ով աշխատել է որպես կոսմետոլոգ, իր գեղեցկությամբ գայթակղել է նրանց:
Տղաներին ուղարկել է իր մերկ լուսանկարները, որից հետո իր ավտոմեքենայի հետնամասում նրանց հետ զբաղվել է սեքսով:
Կնոջ և անչափահասների միջև սեռական կապի մասին բարձրաձայնել է տղաներից մեկի մայրը, ինչից հետո կինը ձերբակալվել է և նրան 15 դրվագով մեղադրանք առաջադրել:
16 տարի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարել է, որ անչափահաս սիրեկաններից որևէ մեկը դեմ չի եղել այդ կապին:
Կինը նաև հայտնել է, որ անչափահասներից մեկի հետ սեքսով է զբաղվել շուրջ 15 անգամ, հենց այդ տղային էլ ուղարկել է իր մերկ լուսանկարները, որտեղ ամբողջությամբ մերկ կանգնած է հայելու առջև:
Անչափահասների հետ սեքսով զբաղվելու համար կնոջը 20 տարի ազատազրկում է սպառնում: