Yerevan, 17.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես ամռան զեղչերով գնումներ անել աշնանային զգեստապահարանի համար. NEWS.am STYLE-ի խորհուրդները

Lifestyle

Երկար սպասված ժամանակահատված, մարդը կար, եւ հանկարծ զեղչեր: Շահավետ խնայելու, զգեստապահարանը լրացնելու եւ ինչ-որ յուրահատուկ բան գտնելու ծրագրերը փլուզվում են, երբ գնումների մոլուցքի նոպաներում գնվում է մի իր, որի միակ արժանիքը մատչելի գինն է, եւ շուտով այն կդառնա զգեստապահարանում ավելորդ մաս: Պատրաստվելով զգեստապահարանում շահավետ ներդրումներ կատարել զեղչերի ժամանակ՝ ուսումնասիրեք այս եւ հաջորդ սեզոնի նորաձեւ միտումները, եւ այդ դեպքում զեղչերի ընթացքում գնված իրը թրենդում կմնա եւս որոշ ժամանակ: Գնումների գնալիս հիշեք հիմնական կանոնը. «Դուք այնքան հարուստ չեք, որ էժանագին իրեր գնեք»:

Գաղտնիք չէ, որ արտադրողներից շատերը տարեցտարի միեւնույն բազային մոդելներն են արտադրում. դա հիմնական տեսականին է, որից կազմված է նաեւ բազային զգեստապահարանը, որտեղ երբեք ավելորդ չեն դասական տաբատները, դենիմը եւ, մասնավորապես, ջինսերը (ինչպես՝ ե՞ւս մեկը: Դե, այո, մյուսները վատ են նստում, փոքր են, մեծ են), սպիտակ վերնաշապիկները, որոնք զգեստապահարանի հիմքն են։ Ահա այս իրերի դեպքում կա տնտեսելու հնարավորություն, քանի որ նույն մոդելները կլինեն նաեւ հաջորդ սեզոնին, բայց արդեն ավելի թանկ:

Եթե սպիտակ վերնաշապիկը զգեստապահարանի հիմքն է, ապա վերնաշապիկ զգեստները տարվա թրենդն են: Ամենապրակտիկ լուծումներից մեկն է. այն կարող եք հագնել մինչեւ սեպտեմբերի վերջ, համենայն դեպս՝ մեզ մոտ: Վերնաշապիկ զգեստներն արդիական կլինեն նաեւ հաջորդ սեզոնին։ Կանայք այնքան էլ հեշտորեն չեն հրաժարվում այն ամենից, ինչ թռցրել են տղամարդկանց զգեստապահարանից:

Գույներ. ամռան վերջը վարդագույնի եւ նարնջագույնի համադրությունից հագեցած առաջ է բերում  լավանդայի երանգներ, ուստի խանութ ուղեւորվելիս ուշադրություն դարձրեք այս գույնի սվիթշոթերի, ժակետների եւ վերնաշապիկների վրա: 

Pre-Fall-ը համառորեն խորհուրդ է տալիս խակի եւ նուդ երանգները։ 

Կարմիրի բոլոր երանգները արդիական  են։ Եթե ուշադիր նայեք, ապա կնկատեք, որ աշնանը գինու բոլոր երանգները ամռան ջերմությամբ կլցնեն զգեստապահարանը:

Արծաթագույնը գալիք աշնան եւ ձմռան թրենդն է:

Սպիտակը դիրքերը չի զիջում. տաբատներ, սվիտերներ, բաճկոններ, ժակետներ, պիջակներ եւ... Այո, սարսափելի է, բայց սպիտակ կոշիկներ եւ երկարաճիտներ։ Շտապեք գնել, որքան արագ սկսեք կրել  այս մղձավանջը, այնքան արագ այն կավարտվի:

Քաղաքի վրա հարձակում է գործում նրանց բանակը, ում մանկապարտեզում բախտ չի վիճակվել ստանալ սպիտակ կոշիկներով եւ արծաթագույն զգեստով ձյունանուշի դերը, նրանց են միանում բոլոր նրանք, որոնք երազել են բալետային պարազգեստի եւ պուանտների մասին, ու տաբատի վրայից բալետային թափանցիկ կիսաշրջազգեստներ են հագնում:

Աշնանը  արդիական կլինեն Խորը V-աձեւ կտրվածքով կոշիկներ կամ շատ փակ մոդելներ (կրկնակոշիկների նման)։

Բոտֆորտներ (ծունկը փակող երկարաճիտներ). առաջին սեզոնը չէ, որ թրենդում են, այսինքն՝ շահավետ ներդրում կատարելու հավանականություն կա: Գուլպա-բոտֆորտները գարնան թրենդն են, իսկ, ահա, աշնանն արդիական են լայն մոդելները:

Անձրեւանոցներ. Հաջորդ սեզոնին նորաձեւ են 90-ականների երկար կաշվե անձրեւանոցները, ազատ ձեւվածքով վերարկուները եւ լայն ուսերով բաճկոնները: Ի դեպ, հենց մեծ չափերն են շարունակում մնալ զեղչերի ժամանակ, իսկ քանի որ oversize-ը նորաձեւ է, ապա ընտրության լավ հնարավորություն կա:

Մորթի, մորթի եւ էլի շատ մորթի. Ոչ միայն միջոցների, այլեւ սպասումների ամենաշահավետ ներդրումը։ Ցրտերի գալուն  նոր մորթյա մանտոյով սպասելն, անկասկած, ավելի հաճելի է:

Անցած սեզոններից մնացած տարբեր մանտոները, թիկնոցները, ծավալուն շալերը եւ գործված հագուստը նույնպես նորաձեւ է: 

Դեռեւս առկա է թավիշը, սակայն ավելի պակաս ակտիվ։ Սա հենց այն տեսակն է, որի մեծաքանակ լինելը կարող է արագ հագեցնել: Նրան փոխարինելու է գալիս վելվետը:

Փոռերը եւ ծոպերը՝ արդեն վերարկուներին, բաճկոններին, սվիթշոթերին, բարձր օձիքով սվիտերներին եւ ժակետներին:

Ահռելի լայն սվիտերները գալիք ձմռան եւ աշնան թրենդն են, խանութներում միշտ էլ կան «լարջ» (մեծ) չափեր. հենց դրանք էլ գնեք:

Եվ վերջում՝ գուլպաների մասին. ընտրեք զվարճալի, խայտաբղետ, անսպասելի գուլպաներ: Ինչպես թե՝ ինչո՞ւ: Առաջինը՝ տաք է, երկրորդը՝ սա աշնան թրենդն է, եւ այս մասին շատ շուտով ավելի մանրամասն կխոսենք:

P.S. Մինչ կարդում էիք հոդվածը, զեղչերը հասան ռեկորդային մակարդակի, բաց եթե ձեր չափով արդեն ոչինչ չի մնացել, նշանակում է՝ այն ձեզ ուղղակի պետք էլ չէր:

 

NEWS.am STYLE

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program