Ռաֆայել Վահանյանը զիջել է Էթիեն Բաքրոյին
SportՇվեյցարիայում կայացավ Բիլի շախմատային փառատոնի 2-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Էթիեն Բաքրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուր պայքարի մթնոլորտում ընթացած պարտիայում ուժեղ գտնվեց Բաքրոն: 2-րդ տուրում Ալեքսանդր Մորոզեվիչը հաղթեց Դավիդ Նավարային, իսկ Ռուսլան Պոնոմարյովը՝ Պետեր Լեկոյին: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 0.5 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Կայանալիք 3-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Պոնոմարյովի հետ: