Հայաստանի մարզիկները Սուրդլիմպիկ խաղերում 5-րդ մեդալն են նվաճել
SportԹուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նվաճել են հինգերորդ մեդալը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ, ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանն արժանացել էր արծաթե մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորյանը, Արարատ Սարգսյանն ու Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ:
Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 30-րդ տեղը: