Աբովյանում կրակոցներ են հնչել. բնակարանի պատուհանին եւ պատերին կրակոցների հետքեր կան
SocietyԿոտայքի մարզ Աբովյան քաղաքում այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ իր եղբոր բնակարանի պատերին եւ պատուհանին կան կրակոցի հետքեր:
Օպերատիվ խումբն այս պահին տեղում աշխատում է: