ՉՄԳ. Ինտերն Էդերի դուբլի շնորհիվ հաղթեց Բավարիային
SportՉեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում Միլանի «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էդերը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիական «Լիոնին», իսկ «Բավարիան» 3:2 հաշվով պարտության էր մատնել Լոնդոնի «Չելսիին»: