Կառավարությունը գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին հատկացրեց 202 մլն դրամ
EconomicsՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց, որով կապահովվի ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունն ու վերապահված գործառույթների իրականացումը: Կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացնել 202 մլն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ: