Խամես Ռոդրիգեսն ու Դանիելա Օսպինան բաժանվել են
SportՄադրիդի «Ռեալից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Խամես Ռոդրիգեսն ու Դանիելա Օսպինան վեց տարվա համատեղ կյանքից հետո հայտարարել են ապահարզանի մասին, հաղորդում է Marca-ն: Նրանք ունեն դուստր:
Նշվում է, որ արդեն տեւական ժամանակ Խամես Ռոդրիգեսն ու Դանիելա Օսպինան առանձին են ապրում, քանի որ մոդել եւ վոլեյբոլիստուհի Դանիելան Կոլումբիայում զբաղվում է սեփական բրենդի առաջխաղացմամբ:
Դանիելան Լոնդոնի «Արսենալի» եւ Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի քույրն է: