Պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը
SocietyՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումպահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը:
Անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել էԱրտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, մինչդեռ անազատության մեջ գտնվող անձին արգելված է ունենալ համացանցից օգտվելու հնարավորություն:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի միջամտությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է եղածգրագրությունը և համոզվել, որ կալանավորին հետաքրքրող տեղեկատվությունը նրան չի տրամադրվել: ՀՀ արտաքին գործերի