Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընտրելով խայտառակությունը, եւ խայտառակ կլինենք, եւ պատերազմ կստանանք

Interview

Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը

 

Պարոն Կարապետյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրված և հույս ունեն, որ դրանք Թուրքիայում կլինեն, նաև դրանց ռուս-թուրքական արտադրություն կլինի։

 

C-400-ը զենիթային զենք է, այսինքն՝ դրանով իրենք որևէ մեկին չեն կարող  խփել, միայն թռչող  թիրախները՝ ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն։ Բայց դա նշանակում է, որ  հետագայում, երբ անցնենք Թուրքիան գրավելուն, այդ իմաստով մեր գործը մի փոքր դժվարանալու է։ Սա տեխնիկական միջոց է, պաշտպանողական զենք է և շատ լավ զենք է։ Բայց դա իրենց չի օգնելու, միևնույն է, Թուրքիան քանդվելու է։

 

Բացի այդ, մենք ռուս-թուրքական մերձեցումից վտանգ կարող ենք տեսնել։ Մենք ունենք պատմական փորձ՝ 18-20 թվականների։ Պուտինը ուղիղ եթերի ժամանակ պատասխանում էր հարցերի, և շատ լավ պատասխանեց հարցին, թե ժամանակի մեքենա ունեք՝ ի՞նչ կանեք, հե՞տ կգնաք, թե՞ առաջ կգնաք, պատասխանեց, որ հետաքրքիր է հետ գնանք տեսնենք ոնց ենք ապրելու, իսկ ապագայի համար ասաց, որ այդ մեքենան ստեղծողը մեր պատմությունն է։ Եվ հիմա մենք ունենք այդ պատմական փորձը, Ռուսաստանը զինեց Թուրքիային, որ Թուրքիան՝ քանդված պետությունը ոտքի կանգնեց, և Սովետի ժամանակ մեզ դասընթացներ էին տալիս և հեքիաթներ պատմում, որ իբր Թուրքիան հեղափոխություն է անում և այլն։ Այսինքն՝ Լենինի խաթր է անում։ Այդ Լենինն ինչքա՞ն միամիտ է եղել, որ Աթաթուրքը իրեն խաբել է։ Այսինքն՝ նրանք համաշխարհային մակարդակով համագործակցում էին։ Նույն բանն այսօր կարող է ուզենան անել, բայց  այսօր ժամանակներն ուրիշ են, մենք մեր զոհողությունն արել ենք, մենք մերը վճարել ենք, ու հիմա չի ստացվի նույնն անել։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հայկական կողմը բնակավայրերի վրա է կրակում, գործողությունների է դիմում, հայկական կողմը հերքում է։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրար հետևից արվող այս հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։

 

Երևի ինչ-որ բան են ուզում անել ու այդ անելիքը վաղն արդարացնելու համար հիմա հող են նախապատրաստում։ Սա նորություն չէ, աշխարհում ամեն ինչ հին է և ունայն։  Նորությունը տեխնոլոգիական սարքերն են՝ հեռախոսները և այլն։

 

Իսկ Ադրբեջանը իր վաղվա սադրիչ քայլերն արդարացնելու համար է հիմա այսպիսի հայտարարություններ տարածում։ Հետո ասելու է՝ էս ք...ը կերել եմ, որովհետև այսպես-այսպես է եղել, ես դիմել եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Սա ընդամենը մանր խուլիգանություն է։

 

Իսկ Ռուսաստանի քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, որ մի կողմից զինում է մեզ, մյուս կողմից Ադրբեջանին հսկայական քանակի զենք է տրամադրում, հիմա էլ Թուրքիային է զինում։

 

Անկեղծ ասած, մենք ցեխի մեջ հայտնվեցինք, երբ Ռուսաստանը Գյուլիստանի պայմանագրով եկավ հասավ մեր հայրենիք։ Դա մեր մեղքն է, որովհետև մենք գնացինք դիմեցինք ռուսական ցարին՝ փոխանակ մեր ներքին ուժերը լարեինք, համաձայնության գայինք ու մեր հարցերը լուծեինք։ Փոխարենը գնացինք այլ ճանապարհով, գնացինք ուրիշ մեկին կանչեցինք, որը մեզ եկել տեր է կանգնել ու մինչև հիմա տեր է։ Ոչ թե մեր ընկերն է, մեր դաշնակիցն է, այլ մեր տերն է։ Նրանք այդպես են աշխարհն ընկալում։ Ռուսաստանի փրկությունը հավատքի մեջ է, մինչև այդ ազգը հավատքի չգա, չզղջա, չապաշխարի, չի փրկվելու, նրանք կործանվող ազգ են։

 

Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակից, մեր պարտականությունները շատ ավելի ենք կատարում, քան պետք է  կատարենք։ Օրինակ՝ Իրանից Հայաստանը շատ էժան գազ, բենզին, նավթ չի գնում, փոխարենը այդ ամենը Ռուսաստանից թանկ գներով են գնում, իսկ մեր բարեկամ իրանցիներից, ովքեր մեզ կոպեկներով են դա առաջարկում, այդպես էլ չառանք, քանի որ այսպես կոչված դաշնակից ենք, բայց իրենք զենքը ազատ վաճառում են, դեռ մեզ էլ ձեռք են առնում, ինչպե՞ս կարելի է դա հասկանալ։

 

Այսինքն՝ Հայաստանը պետք է այլ գործընկերնե՞ր գտնի։

 

Հայաստանի գործընկերը հայ ժողովուրդն է։ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն ասում էր. «Բրիտանիան խայտառակության և պատերազմի միջև ընտրեց խայտառակությունը, ու քանի որ ընտրեց խայտառակությունը, նա կստանա նաև պատերազմը»։ Սա բոլորին է վերաբերում, այսինքն՝ եթե դու քո պատվի համար չես կանգնում, ուզում ես պատերազմից խուսափել, թեկուզ խայտառակ լինելու գնով, միևնույն է և խայտառակ ես լինելու, և պատերազմը հետևից գալու է։ Հիմա մենք չպետք է խուսափենք պատերազմից, պետք է պատրաստվենք, քանի որ ճիշտ ենք, Աստված մեզ հետ է, քանի որ մեր ազգային հարցերը լուծելու ժամանակը եկել է, մեր դարը եկել է։ 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia