«Գազի Հերակլիոն 2017» միջազգային շախմատային մրցաշարում Հայաստանը կունենա 3 մասնակից
SportՀունաստանում մեկնարկում է ամենամյա «Գազի Հերակլիոն 2017» միջազգային շախմատային մրցաշարը, որն անցկացվում է արդեն 13-րդ անգամ։ Այն տևելու է մինչև օգոստոսի 5-ը, խաղացվելու է 9 տուր:
«Գազի Հերակլիոն 2017»-ի մասնակիցների թիվը 94-ն է։ Հայաստանից մասնակցում են Լիլիթ Գալոյանը (2277), Մարիա Գևորգյանն (2256) ու Դավիթ Սանթրյանը (1965):
Խաղերի սկիզբը տրվելու է Երևանի ժամանակով 18։30-ին։ Միայն 2-րդ փուլը կսկսվի 12։00-ին, իսկ վերջինը՝ 11։00-ին։