Յուվենտուսի տնօրեն. Դիբալան ոչ մի գումարի դիմաց չի վաճառվում
Sport«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը չի վաճառի հարձակվող Պաուլո Դիբալային:
«Դիբալան ոչ մի գումարի դիմաց չի վաճառվի:
Մենք նրա տրանսֆերի շուրջ արդեն շատ առաջարկներ ենք մերժել»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում «Tuttosport»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Դիբալային, եթե Նեյմարը տեղափոխվի ՊՍԺ:
Տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ 23-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը` թուրինյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը երկարաձգելիս, պնդել է,որ կատալոնացիների համար իր հրաժարագինը պայմանագրում 120 մլն եվրո նշվի: