Հայ-վրացական մշակութային երկխոսությունը շարունակվում է
CultureՆինոծմինդայի Մշակույթի կենտրոնում «Բազմապիսի Վրաստան» ծրագրի շրջանակներում օգոստոսի 2-ին կանցկացվեն մշակութային միջոցառումներ. մուտքն անվճար է, հաղորդում է Jnews.ge-ն:
Այս տարվա ապրիլի 22-ից մեկնարկել է «Բազմապիսի Վրաստան» նախագիծը Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ եւ նախաձեռնությամբ Վրաց գրականության թանգարանի, ի դեմս Քեորգի Լեոնիձեի:
Նախագիծն իրականացվում է փուլերով եւ ոչ առաջին տարին, որը նպատակ ունի աջակցել Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային ինտեգրմանը: Նախագծի շրջանակներում անցկացվում են մի շարք մշակութային միջոցառումներ տարածաշրջաններում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները:
Ծրագրի հինգերորդ փուլը կկայանա Նինոծմինդայում: Միջոցառումը կսկսվի օգոստոսի 2-ին ժամը 18:00-ին Մշակույթի կենտրոնում: Գրողներն ու քննադատները կխոսեն մշակութային երկխոսության կարեւորության մասին, եւ ինտերակտիվ ռեժիմում կվարեն երկխոսություն հանդիսատեսի հետ:
Տեղի կունենա տպագրված հայոց լեզվի գրքերի շնորհանդեսը, Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ: Ինչպես նաեւ տեղի երիտասարդները կներկայանան իրենց ստեղծագործությունների ցուցահանդեսով: Կցուցադրվեն տարբեր ժամանակների հայ-վրացական մշակութային համագործակցության վավերագրական նյութեր:
Կկայանա նաեւ համերգ «Հայարտուն» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի եւ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:
Միջոցառման վերջում դպրոցները եւ գրադարանները կստանան նվեր Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ տպագրած գրքերը: