Հրազդանի կիրճում ևս մաքրման աշխատանքներ են իրականացվել
SocietyՄայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքներ էին իրականացվել նաև Հրազդանի կիրճում: Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածը մաքրվել ու պատշաճ տեսքի է բերվել
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների ուժերով: Կիրճի տարբեր հատվածների դժվարամատչելի տեղանքները մաքրել են ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողները: Հրազդանի կիրճում աշխատանքներ
են ծավալել նաև մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքած ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները:
Շաբաթօրյակի մասնակիցներին նախապես բաժանվել են գործիքներ ու մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ: