Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան
SocietyՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
«Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և աննախադեպ տոկունության շնորհիվ այսուհետ ինքնաթիռի 121 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները կարող են տոնել իրենց երկրորդ ծննդյան օրը: Ուկրաինան հպարտանում է նման որդիներով»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է նախագահ Պորոշենկոն:
Նա հայտնել է նաև, որ որոշում է կայացրել ստորագրել հրամանագիր Ալեքսանդր Ակոպովին «Արիության» մեդալով պարգևատրելու մասին: Պորոշենկոն խոստացել է նաև, որ անձամբ է հանձնելու պարգևը, երբ օդաչուն օգոստոսի կեսերին լինի Ուկրաինայում:
Իր հերթին Ակոպովը նախագահին պատմել է կատարվածի մանրամասները՝ հայտնելով, որ չնայած տեղի ունեցած արտակարգ դրության՝ լավ տրամադրություն ունի և պատրաստ է հետագայում էլ կատարել իր պարտականությունները: Նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին հեռախոսազանգի և բարձր պետական պարգևի համար: