Մալաթիա-Սեբաստիայում մաքրվել է աղբավայրի վերածված տարածք
SocietyՀամաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են կատարվել նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի՝ աղբավայրի վերածված հատվածում: Այստեղ ծանր տեխնիկա կիրառելու անհրաժեշտություն է առաջացել:
Միաժամանակ տեղում փակցվել են ցուցատախտակներ, որոնք կոչ են անում աղբ չթափել և զգուշացնում, որ չթույլատրված վայրում աղբ թափելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն: