«Ինտերը» տոնեց իր երրորդ հաղթանակը Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարում
SportՉեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարում «Ինտերը» հաղթել է «Չելսիին»:
Հանդիպումը կայացել է Սինգապուրի «Ազգային» մարզադաշտում և ավարտվել է իտալացիների` 2:1 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվն առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին բացել է «Ինտերի» չեռնոգորցի հարձակվող Ստեֆան Յովետիչը` նախ վրիպելով 11-մետրանոցից: Իսկ այն կրկնապատկել է հարձակողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչը, որն աչքի է ընկել 53-րդ րոպեին Յովետիչի փոխանցումից հետո:
Նշենք` լոնդոնցիներին հաշվի տարբերությունը կրճատելու հարցում օգնել է «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան , որն անհավանական ինքնագոլի հեղինակ է դարձել:
Իտալական թիմի ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում խաղարկել են գնդակը, իսկ երբ այն հայտնվել է աֆրիկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ, վերջինս, ցանկանալով խուսափել գնդակը կորցնելու վտանգից, այն փորձել է հեռացնել դաշտի սահմաններից, բայց արդյունքում գրավել է սեփական դարպասը:
Այս կերպ, «Ինտերը» տոնեց իր երրորդ հաղթանակն այս մրցաշարում՜: Ավելի վաղ իտալական թիմը հաղթել էր «Լիոնին» (1:0) և «Բավարիային» (2:0): «Չելսին» երկրորդ պարտությունը կրեց: Նախորդ խաղում Անտոնիո Կոնտեի սաները պարտվել էին «Բավարիային» (2:3):